ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ավարտվել է

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ավարտվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին՝20:00-ին ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հայաստանի տարածքում բացված 1997 ընտրատեղամասերը փակվեցին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

«Ոչի» ճակատը հայտարարում է, որ ընտրություններն անցել են զգալի խախտումներով: Բազմաթիվ խախտումներ են ֆիքսել լրագրողներն ու իրավապաշտպան կազմակերպությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---