Հանրաքվեից հետո. Ընդդիմությունը բողոքում է, «Այո»-ն՝ հաղթում (Թարմացվող)

Հանրաքվեից հետո. Ընդդիմությունը բողոքում է, «Այո»-ն՝ հաղթում (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին ավարտվեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: PanARMENIAN.Net ը հետևում է հանրաքվեից հետո ընթացող զարգացումներին:

02:06 321 ընտրատեղամասերի արդյունքը՝ 66.42%«Այո»:

01:32 Ոստիկանությունը «Նոր Հայաստանի» ցույցից բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների: Նրանց մի մասն առավելապես հայտնի է հանրությանը որպես էլեկտրաէներգիայի դեմ պայքարի ակտիվ մասնակիցներ:

00:31 151 ընտրատեղամասերի արդյունքների պատկերն է. «Այո»՝ 70.6%, «Ոչ»՝ 26.3%:

00:17 Ամփոփվել են 75 ընտրատարածքում քվեարկության արդյունքները. «Այո»՝ 76.94%, «Ոչ»՝ 20.50%:

23:28 Առաջին 20 ընտրատեղամասերում ընտրությունների ամփոփման արդյունքում «Այո»-ն հավաքում է 73.15%, «Ոչ»-ը՝ 23.27%:

22:34 ԿԸՀ-ը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց հանրաքվեի էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Քվեարկության իրավունք ուներ 265 քաղաքացի, որոնցից 245-ն է մասնակցել: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ, 229-ը քվեարկել են «այո», 7-ը՝ «ոչ»:

20:25 Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

21:08 Հանրաքվեին մասնակցել է 50.51%-ը՝ 1.296.368 քաղաքացի, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մասնակցության բոլոր տվյալներն՝ այստեղ:

20:47Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտին Ազատության հրապարակում սկսվել է Հիմնադիր խորհրդարանը, «Ժառանգություն» կուսակցությունն ու այլ հանրային անձանց հավաքած «Նոր Հայաստան» միավորման բողոքի ցույցը:

Ելույթ ունեցողները, թվարկելով ընտրախախտումները, հայտարարեցին, որ հանրաքվեն կեղծված է, ու պահանջեցին անվավեր ճանաչել դրա արդյունքները: Հայտարարված է երթ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Իր հերթին, ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակի շրջակայքում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցներին ասել է, որ անհանգստանալու կարիք չկա. ոստիկանների տեղաբաշխումը պայմանավորված է ըստ անհրաժեշտության, հայտնում է A1+-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---