ԿԸՀ. Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը

ԿԸՀ. Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը

PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 50.51%-ը՝ 1.296.368 քաղաքացի: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մասնակցության ցուցանիշներն ըստ որոշ քաղաքների հետևյալն են. Երևան՝ 388.506 կամ 45.9%, Աշտարակ` 7875 կամ 41.2%, Արարատ 9961 կամ 72.6% ,Արտաշատ 12928 կամ 60.1%, Արմավիր՝ 13078 կամ 44.7%, Մեծամոր՝ 5564 կամ 60%, Վաղարշապատ 36.016 կամ 71.5%, Սևան՝ 12.601 կամ 64.1%, Վարդենիս՝ 4394 կամ 43.2%, Ալավերդի 6847 կամ 47.3%, Սպիտակ 7981 կամ 60.2%, Ստեփանավան՝ 8419 կամ 58.8%, Աբովյան՝ 17.958 կամ 46%, Հրազդան՝ 19.352 կամ 43.9%, Արթիկ՝ 8458 կամ 55.5%, Գյումրի 45.550 կամ 35.1%, Կապան 16.093 կամ 52%, Սիսիան՝ 7083 կամ 56.4%, Եղեգնաձոր՝ 3154 կամ 41.8%, Դիլիջան՝ 5896 կամ 39.6%, Իջևան՝ 5657 կամ 39.6%.

Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Հանրաքվեին հետևող կարևորագույն զարգացումներին ու հանրաքվեի հրապարակվելիք արդյունքներին՝ կարող եք ծանոթանալ PAN-ի թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---