825 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո «Այո»-ի ցուցանիշն իջավ մինչև 64%

825 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո «Այո»-ի ցուցանիշն իջավ մինչև 64%

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել սահմանադրական հանրաքվեի նախնական տվյալները:

825 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների 63.26%-ը՝ 300607 ձայն: Դեմ է քվեարկել 155204 ընտրող կամ 32.66%-ը: «Այոյի» համար է քվեարկել ցուցակներում ընդգրկված ընտրոնղերի ընդհանուր թվի մոտ 32%-ը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Հանրաքվեին հետևող կարևորագույն զարգացումներին ու հանրաքվեի հրապարակվելիք արդյունքներին՝ կարող եք ծանոթանալ PAN-ի թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---