«Այո»-ն հաղթեց` 63,35% ձայն հավաքելով

«Այո»-ն հաղթեց` 63,35% ձայն հավաքելով

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 1997 ընտրատեղամասից ստացված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական տվյալները:

Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների 63.35%-ը՝ 825.622 քվե: Դեմ է քվեարկել 421.593 ընտրող կամ 32.35%-ը: «Այո»-ի համար քվեարկել է ցուցակներում ընդգրկված ընտրոնղերի ընդհանուր թվի 32.17%-ը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Հանրաքվեի կարևորագույն զարգացումներին ու հանրաքվեի հրապարակվելիք արդյունքներին՝ կարող եք ծանոթանալ PAN-ի թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---