1 դեկտեմբերի 2006 - 16:03 AMT
Մ. Ֆրադկովը հուսով է, որ Վրաստանի տարածքով գազի ներկրումները Հայաստան չեն դադարեցվի
ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը հույս ունի, որ ռուսական գազի մատակարարումները Հայաստան դժվարությունների չեն հանդիպի Վրաստանի տարածքում եւ չեն ընդհատվի: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով, Ռուսաստանն անհանգստացած է ռուս-վրացական հարաբերությունների վիճակով, սակայն միեւնույն ժամանակ լավագույնի հույս ունի: Միեւնույն ժամանակ, Մ. Ֆրադկովի խոսքերի համաձայն, այդ իրավիճակը բացասաբար է ազդում Հայաստանի հետ հարաբերությունների վրա, որը որոշ տեսակետից մեկսուացման մեջ է հայտնվում: Մ. Ֆրադկովի կարծիքով, իրավիճակի բարելավման համար, անհրաժեշտ է ավելացնել գոյություն ունեցող տրանսպորտային հոսքերի եւ երթուղիների արդյունավետությունը:

Պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք ռուսական գազի մատակարարումները Հայաստան Վրաստանի կողմից անվավեր յուրացման խնդիրների բախվեն` Մ. Ֆրադկովը ասաց, որ տվյալ խնդիրը չի քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն ռուսական կողմը ելնում է նրանից, որ իրավիճակը շատ չի բարդանա: «Մենք ելնում ենք նրանիրց, որ իրավիճակը չի բարդանա այնքան, որ մենք ստիպված կլինենք իրավապահ մարմինների հետ զբաղվել յուրացման կամ դրա նման այլ խնդիրներով: Հուսով եմ, գործը դրան չի հասնի»,- հայտարարել է ռուսական կառավարության ղեկավարը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստան գազի մատակարարման դադարեցում Վրաստանի տարածքով տրանզիտի հետ կապված խնդիրների պատճառով` Մ. ֆրադկովը հայտարարեց. «Մենք լավագույնի հույս ունենք», հայտնում է Պրայմ-ՏԱՍՍ-ը: