Ըստ Դամասկոսի արևմտյան կոալիցիայի օդուժը սխալմամբ հարվածել է Սիրիայի բանակի դիրքերին. Պենտագոնը հերքում է

Ըստ Դամասկոսի արևմտյան կոալիցիայի օդուժը սխալմամբ հարվածել է Սիրիայի բանակի դիրքերին. Պենտագոնը հերքում է

PanARMENIAN.Net - Արևմտյան կոալիցիայի երկրների ՌՕՈւ ինքնաթիռները սխալմամբ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ճամբարին: Ինչպես հայտնել է AFP-ն, զոհվել է սիրիացի 4 զինվորական, 13-ը` վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գործակալության, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը հարվածներ են հասցրել սիրիական բանակի ճամբարին Դեր էլ Զոր գավառի արևմուտքում` «ԻՊ կողմից վերահսկվող տարածքներից մոտ 2 կմ հեռավորության վրա»: Ինչպես նշել է պարբերականը, սա սիրիական կառավարական ուժերին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի առաջին հարվածն է 2014-ի սեպտեմբերին Սիրիայում ԻՊ դեմ գործողության մեկնարկից ի վեր:

Սիրիայի ԱԳՆ-ն «անսքող ագրեսիա է» անվանել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրթիռային հարվածը: Սիրիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, հայտնել է պաշտոնական SANA գործակալությունը: Ինչպես հաստատել է Սիրիայի ԱԳՆ-ն, կոալիցիայի 4 ինքնաթիռ դեկտեմբերի 6-ի երեկոյան 9 հրթիռ է արձակել, զոհվել է 3 մարդ, 13-ը` վիրավորվել:

«Սիրիան խստորեն դատապարտում է ագրեսիան ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից և կոչ է անում ԱԽ-ին անհապաղ արձագանքել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արևմտյան կոալիցիան իր հերթին հերքել է տեղեկությունն, ըստ BBC-ի, հայտարարելով, որ նշված տարածքում հարվածներ չեն հասցվել: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը: Նա ասել է, որ հարվածը հասցվել է այդ շրջանից 55 կմ հեռավորության վրա:

ԱՄՆ գկխավորած արևմտյան երկրների կոալիցիան սկսել է ավիահարված հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում 2014-ի սեպտեմբերին: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---