1 դեկտեմբերի 2006 - 17:06 AMT
Եվրոպական միությունում տեղ չկա Թուրքիայի համար
Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ: Այդ մասին հայտարարել է իշխող Ժողովրդական շարժման միության կողմից առաջադրվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին: Նա առաջարկում է ընդհանրապես դադարեցնել անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ: «Դա բանակցությունների թեմա չէ, ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ, դա անընդունելի է»,- նշել է Սարկոզին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Թուրքիային Եվրամիության լիիրավ անդամի փոխարեն առաջարկում է «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ: Նիկոլա Սարկոզին նաեւ կոչ է արել սոցիալիստների կողմից առաջադրված նախագահության թեկնածու Սեգոլեն Ռուայալին կարծիք հայտնել Թուրքիայի անդամակցության հարցով: «Կցանկանայի, որ տիկին Ռուայալն ասի, թե ինչ է ինքը մտածում այս ամենի մասին, քանզի համոզված եմ, որ նա ունի տեսակետ», - ընդգծել է Սարկոզին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: