Մոտ 1 մլն մարդ է փախստականի կարգավիճակ ստացել կամ հավակնում է դրան Գերմանիայում

Մոտ 1 մլն մարդ է փախստականի կարգավիճակ ստացել կամ հավակնում է դրան Գերմանիայում

PanARMENIAN.Net - Գրեթե 1 միլիոն` 965 հազար մարդ Գերմանիայում ստացել է փախստականի կարգավիճակ կամ սպասում է կարգավիճակի հաստատման: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը` ներկայացնելով նոյեմբերի վերջի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիան, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ երկրների, գրավիչ է փախստականների համար սոցիալական համակարգի և ֆինանսական հնարավորությունների առավելության առումով:

«Նոյեմբերի վերջի տվյալնելով Գերմանիայում 965 հազար մարդ է գրանցված որպես փախստական կամ փախստականի հավակնորդի կարգավիճակ ունի»,-ասել է ՆԳ նախարարը լրագրողներին:

Գերմանիան 2015-ի սեպտեմբերին վերականգնեց սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը որոշումը պայմանավորել է փախստականների աննախադեպ հոսքով:

Ամբողջ 2014-ի ընթացքում Եվրոպա է ներգաղթել 280 հազար մարդ: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---