Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքն է (թարմացվող)

Ազատության հրապարակում  «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքն է (թարմացվող)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին անցկացվեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին:

Ընդդիմությունը ցույց է անցկացնում Ազատության հրապարակում: PanARMENIAN.Net ը հետևում է հետո ընթացող զարգացումներին:

19:42 Հանրահավաքն ավարտվեց. ընդդիմությունը հայտարարեց քաղաքի կենտրոնում երթ անելու մասին:

19:34 ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ելույթ ունենալով հանրահավաքին, կոչ արեց համատեղ երթ անցկացնել դեկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:«Նոր Հայաստանի» անունից Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց առաջարկը:«Միանում ենք ամսի 10-ի կայանալիք ՀԱԿ-ի երթին, իսկ ուրբաթ օրը հանրահավաք կանենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

19:05 «Մեր ոգին մեր գործից պիտի երևա, մեր միասնությունից, քաղաքացու և հրապարակի իշխանությունից, մենք միասին կազմելու ենք նոր Հայաստանի սահմանադրական իշխանությունը:

Երեկ տեղի ունեցավ, ինչպես ասել եմ, պետական նշանակության հանցագործություն, հեղաշրջման փորձ, ահաբեկչություն հայ ժողովրդի և մեր պետության դեմ», - Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

18:50 Շարժման մասնակիցներն երթով քայլել են Երևանի կենտրոնական փողոցներով, եղել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և ժամը 18։00-ին վերադարձել Ազատության հրապարակ։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողվին հանգիստ չենք թողնելու, նաև աշխարհին ցույց ենք տալու, որ հայ ժողովուրդը չի ենթարկվելու այս ամենին», - հայտարարել է «Նոր Հայաստան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

ՀԱԿ-ից չեն բացառում, որ հնարավոր է այսօր ելույթով հանդես գա նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

18:44 Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքը։

Շարժման անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին «կունենան միասնություն ոչ թե քանակի, այլ որակի մեջ»։ Նա դեկտեմբերի 11-ին հրավիրեց համազգային հանրահավաք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---