1 դեկտեմբերի 2006 - 17:34 AMT
Հռոմի Պապը հիշել է Հայոց ցեղասպանության մասին
Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտիոս XVI-ը բարձրացրել է Հայոց ցեղասպանության մասին «նուրբ» հարցը: Բենեդիկտիոս XVI-ը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «քրիստոնեության նկատմամբ հավատարմության համար, որը արտահայտվել է նույնիսկ անցյալ «դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ»` նկատի ունենալով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի տեղահանումներն ու ջարդը:

Մինչեւ հիմա թուրքական կառավարությունը հերքում է 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ երիտ թուրքերը մեկուկես միլիոն հայ են ոչնչացրել, ովքեր մահացել են ջարդերից եւ տեղահանության ժամանակ: ՀԱԵ ծխականները կազմում էին Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական համայնքներից մեկը` մոտ մեկ միլիոն մարդ: Այսօր Թուրքիայում ապրում է 50 հազար հայ, հայտնում է Catholic World News-ը: