8 դեկտեմբերի 2015 - 11:41 AMT
ՀՀ ռուսական ռազմակայանը համալրվել է նոր ուղղաթիռներով, այդ թվում` հարվածային

7 ժամանակակից հարվածային Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ է տեղակայվել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Մինչև տարեվերջ Հայաստան կառավքի ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են ռուսական ավիացիոն միավորման հարմարեցված կայանատեղիում` ՄիԳ-29 կործանիչների կողքին: Մեկ ամսվա ընթացքում կավարտվեն հավաքման աշխատանքները, որից հետո օդաչուները կսկսեն ծրագրային թռիչքները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան կազմավորվել է 1995-ին։ 1998-ին ՌԴ-ն ավիաբազայում տեղակայեց 4–րդ սերնդի ՄիԳ–29 տեսակի բազմաթիրախային կործանիչները։ 2001-ին «Էրեբունիում» կազմավորվեց ավիացիոն կայան, որը դարձավ Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։