Պայթյուն Մոսկվայի ավտոբուսի կանգառում. Կան տուժածներ

Պայթյուն Մոսկվայի ավտոբուսի կանգառում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում, տուժածների թիվը հասնում է 5-ի, հայտնում է LifeNews-ը: Տուժածներից 2-ը կին է, 3-ը` տղամարդ:

Ինչպես հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններում, պարզվել է, որ պայթյունի պատճառը եղել է տեղադրված պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա բեկորներով: Ասվում է նաև, որ տեսախցիկները նկարահանել են այն տղամարդուն, որը ենթադրաբար տեղադրել է պայթուցիկը, հայտնում է Lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան Պոկրովկա փողոցի թիվ 19-ը տան մոտ: Ոստիկանությունում կարծում են, որ պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքն է եղել: Ըստ նախնական տվյալների, սարքի հզորությունը գնահատվում է 50 գ տրոտիլին համարժեք:

Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 213 հոդվածով` «Խուլիգանություն»: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---