Եվրախորհրդարանի խոսնակ. Եվրամիությունը վտանգված է, այն կարող է փլուզվել

Եվրախորհրդարանի խոսնակ. Եվրամիությունը վտանգված է, այն կարող է փլուզվել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը վտանգված է, քանի որ կան ուժեր, որոնք փորձում են այն փլզուզել, հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում: «Ոչ ոք չի կարող գուշակել, արդյոք ԵՄ-ն այս տեսքով կգոյատևի ևս 10 տարի»,-ասել է նա:

Շուլցը չի մանրամասնել, թե հատկապես որ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն նրա ելույթի հիմնական մասը նվիրված էր միգրացիոն ճգնաժամին Եվրոպայում: Նա ասել է, որ ԵՄ-ն ունի այլընտրանք, և «անշուշտ, կարող է վերանայվել»: Ըստ նրա, այդ դեպքում կգերակշռի եվրոպական ազգայնականների դիրքորոշումը, որոնք պնդոմ են, որ սահմանները վերականգնվեն:

Ըստ Շուլցի, ոչ մի երկիր չի կարող միայնակ լուծել միգրացիայի հետ կապված խնդիրները` հավելելով, որ դա հնարավոր է միայն ԵՄ շրջանակում:

Անցած շաբաթ Եվրամիությունը սպառնաց Հունաստանին Շենգենի գոտուց հեռացնելու վտանգով, եթե Աթենքը չընդունի դաշինքի աջակցությունը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում:

2015-ին տարի Հունաստանի սահմանները հատել է ավելի քան 700 հազար ներգաղթյալ: ԵՄ իշխանություններին դուր չէր գալիս այն, որ Աթենքը հրաժարվում է Frontex-ի օգնությունից, չի ցանկանում հումանիտար օգնություն ստանալ և ունակ չէ վերանայել փախստականների գրանցման համակարգը:

Հունաստանի հիմնական քննադատները Արևելյան Եվրոպայի երկրներն էին: Մասնավորապես, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարեց, որ «ժամանակն է» արտաքսել Հունաստանին շենգենի գոտուց` հավելելով, որ ԵՄ բոլոր անդամները համամիտ են այս հարցում:

Արդյունքում Հունաստանի իշխանությունները համաձայնվեցին համագործակցել սահմանների պաշտպանության և փախստականների տեղակայման հումանիտար հարցերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---