8  08.12.15 - Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ասուլիսը

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը հայտնի է

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը  հայտնի է

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, թե ով է լինելու իր հաջորդ մրցակիցը:

«Մարտին կմենամարտեմ մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է, կարիերայում ոչ մի պարտություն չի կրել և գլխավորում է իմ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը», - ասել է Աբրահամը:

Նրա խոսքով՝ դեռ չի տրամադրվել մենամարտին:

«Դեռևս չեմ տրամադրվել մենամարտին: Այժմ ես հանգստանում եմ և կենտրոնացած եմ ազատ ժամանակս լրացնելու վրա: Երբ վերսկսեմ մարզումներս, կդիտեմ մրցակցի մենամարտերը և կվերլուծեմ դրանք: Այժմ ես հանգստանում եմ և կենտրոնացած եմ ազատ ժամանակս լրացնելու վրա: Երբ վերսկսեմ մարզումներս, կդիտեմ մրցակցի մենամարտերը և կվերլուծեմ դրանք:

Առհասարակ շատ բարդ է տարվա մեջ 8-9 ամիս լինել հավաքների գործընթացում, ապրել ու սնվել հյուրանոցներում», - ասել է բռնցքամարտիկը: Նա տեղեկացրել է, որ մինչև պայմանագրի ավարտը (ևս 2 տարի) կմենամարտի, ապա կթողնի մեծ բռնցքամարտը:

Օգոստոսի 25-ին Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։

«Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում:

Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է առաջարկի հետ. «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», - ասել է նա:

Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակ:

Դեկտեմբերի 7-ին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

Նա տեղեկացրել ՝.է, որ Մինչև պայմանագրիս ավարտը (ևս 2 տարի) կմենամարտեմ, ապա կթողնեմ մեծ բռնցքամարտը: Այդժամ կնվիրվեմ հանգստին, իսկական կյանքին (ժպտում է):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---