2 դեկտեմբերի 2006 - 15:56 AMT
Ս. Լավրովը Ռ. Քոչարյանին եւ Ի. Ալիեւին կոչ է արել քայլ կատարել դեպի Ղարաբաղի հարցով սկզբունքների համաձայնեցմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող երկրների անունից կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին նոր կարեւոր քայլ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը եւ դրանով մոտեցնել արդարացի եւ ամուր խաղաղության հաստատման հեռանկարները: Այդ մասին ասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են Մինսկում` նոյեմբերի 28-ին` ԱՊՀ ղեկավարների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: