ՎիվաՍել-ՄՏՍ. Չօգտագործված վերալիցքավորման քարտերը կհանվեն շրջանառությունից

ՎիվաՍել-ՄՏՍ. Չօգտագործված վերալիցքավորման քարտերը կհանվեն շրջանառությունից

PanARMENIAN.Net - 2015թ. դեկտեմբերի 22-ից սկսած՝ 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վաճառված, սակայն չօգտագործված վերալիցքավորման քարտերը կհանվեն շրջանառությունից և այլևս օգտագործման ենթակա չեն լինի:

Այն բաժանորդներն, ովքեր ունեն նշված քարտերից, սակայն մինչ օրս չեն օգտագործել, կարող են օգտագործել դրանք մինչև 2015թ. դեկտեմբերի 21-ը (ներառյալ), հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---