Ռուսաստանը 141 տրանսպորային միջոց է նվիրել Հայաստանի մաքսային ծառայությունը

Ռուսաստանը 141 տրանսպորային միջոց է նվիրել Հայաստանի մաքսային ծառայությունը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը Հայաստանի երկրի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց, մասնավորապես «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց կիրառումը կնպաստի մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Կոմլիչենկոյի, Ռուսաստանը Հայաստանի մաքսային ծառայությունն է նվիրել 130 մլն ռուբլու ավտոմեքենաներ, հայտնում է Նովոստի-Արմենիան:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության առկա հարցերն ու հեռանկարները:

Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն և սա հերթական դրսևորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»: Շնորհակալություն հայտնելով ՌԴ պավիրակությանը, Գագիկ Խաչատարյանն ընդգծել է, որ սերտացվելու է համագործակցությունը մաքսային ծառայությունների միջև:

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է նաև տրանսպորտային միջոցների հանձնման և ընդունման վերաբերյալ ակտ, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---