ՀԲ-ն Հայաստանին $50 մլն վարկ է տրամադրել որպես բյուջետային աջակցություն

ՀԲ-ն Հայաստանին $50 մլն վարկ է տրամադրել որպես բյուջետային աջակցություն

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը Հայաստանին $50 մլն-ի բյուջետային աջակցության վարկ է տրամադրել՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Համապատասխան «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը դեկտեմբերի 10-ին ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Համաձայնագիրը ստորագրվել է «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում:

«Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, զարգացման քաղաքականության աղյուսակով սահմանված թիրախային նախապայմանների կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որոնք ամբողջովին ընդունելի են եղել Համաշխարհային բանկի կողմից, և այդ աշխատանքների կատարմամբ պայմանավորված` բանկը ծրագրի երրորդ փուլի շրջանակում պատրաստ է Հայաստանին բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում, հայտնում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---