Ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ «Արարատ»-ի ղեկավարն է

Ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ «Արարատ»-ի ղեկավարն է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վերջինս հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանել Գործադիր կոմիտեի անդամների հարցերին:

Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահՌուբեն Հայրապետյանը նոյեմբերի 30-ին Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, ում դիտարկում է այդ պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Պաշտոնյան հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին 2 անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին:

Վարուժան Գարսևանի Սուքիասյանը հայազգի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ է: 2015-ի ապրիլի 28-ից Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է: Զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ 1978-1987-ին խաղացել է Կոտայք ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---