4 դեկտեմբերի 2006 - 16:42 AMT
Վրաստանը պատրաստվում է դատի տալ Ռուսաստանին
Վրաստանի արդարադատության նախարարությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայց ուղել Մարդու իրավունքների պաշտպանության դատարան` ՌԴ տարածքից վտարված վրացիների իրավունքների խախտման համար: Մոսկվայում հանրապետության հյուպատոս Զուրաբ Պատարաձեի տեղեկատվության համաձայն, ձերբակալվածների նկատմամբ տանջանքներ են կիրառվել: Ներկա դրությամբ Ռուսաստանում վրացիների հետապնդման փաստերով զբաղվում է վրացական խորհրդարանի հատուկ հանձնաժողովը: Մասնավորապես, հանրապետության քաղաքացի Տենգիզ Տոգոնիձեի այրին պնդում է, որ իր ամուսնուն, ով մահացել է ձերբակալման հատուկ վայրից դուրս գալուց հետո, մերժել են բժշկական օգնություն տրամադրել եւ տանջել են էլկտարական շոկով: Դեկտեմբերի 2-ին ԶԼՄ-ները հայտնել են Աբխազիայից գաղթական Մանանա Ջաբելիայի մահվան մասին, որը եւս պահվել է արտասհամնացիների համար նախատեսված հատուկ վայրում: Նա մահացել է արդեն այն բանից հետո, երբ Մոսկվայի դատարանը չեղյալ է համարել նրա վտարման վերաբերյալ որոշումը, հաստատելով, որ նա օրինական էր գտնվում Մոսկվայում: Նախնական տվյալների համաձայն, նրա մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը: Իրավապահ մարմինները ստուգում են տվյալ դեպքը: Մինչ դեռ, Սանկտ-Պետերբուրգի դատախազությունը, որ անցակցրեց Տոգոնիձեի մահվան փաստի ստուգումը, օրենքի խախտում չի հայտնաբերել:

Մինչ այդ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստատին Պոլտորանինը հայտարարել էր, որ արտաքսման սպասող վրացիների համար նախատեսված պայմանները «բանտից լավ են»: Հիշեցնենք, որ ռուսական ուժային գերատեսչություններն ակտիվացրել են Վրաստանի անօրինական գաղթականների հետապնդումը, ինչպես նաեւ վրացիներին պատկանող կոմերցիոն կառույցների ստուգումը այն բայնից հետո, երբ հոկտեմբերի սկզբում Թբիլիսիում հետախուզության կասկածանքով ձերբակալվեցին մի քանի ռուս զինվորական: Զինվորականներին ազատեցին մի քանի օրից, սակայն Ռուսատսանից վրացիների զանգվածային տեղահանումները շարունակվում են: Հոկտեմբերի վերջում Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին հայտարարեց, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան հազար վրացիներ վտարվել են կամ ստիպված փախել են Ռուսաստանից», հայտնում է Lenta.ru-ն: