ԱՄՆ ֆիննախ. Թուրքիան պետք է ավելին անի` կասեցնելու համար գրոհայինների ֆինանսական հոսքերը

ԱՄՆ ֆիննախ. Թուրքիան պետք է ավելին անի` կասեցնելու համար գրոհայինների ֆինանսական հոսքերը

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է ավելին անի` կասեցնելու համար ֆինանսական միջոցների հոսքը, որոնք սահմանով ստացվում են Սիրիայում և Իրաքում գործող գրոհայիններից: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության և ֆինանսական հետախուզության դեմ պայքարի գծով տեղակալ Ադամ Շուբինը:

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան ավելին կանի կասեցնելու համար գրոհայինների դրամական հոսքերն իր սահմանով…Սահմանների անվտանգության ապահովումը կարող է մեծ դիվիդենտներ բերել»,-ասել է Շուբինը` ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Ավելի վաղ նա նշել էր, որ ԻՊ-ից նավթի գնորդներն են Թուրքիան և Սիրիան: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների, ԻՊ-ն նավթի առևտրից ամսական մոտ 40 մլն դոլար է ստանում:

Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: ՌԲԿ-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսկանդերուն նավահանգիստների մասին է:ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ:

Գրոհայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի գրեթե 100 կմ-ոց հատվածը, որտեղով իրականացվում է մաքսանենգություն, նավթի վաճառք, զենքի, գումարի փոխանցում, հնագույն իրերի և սննդամթերքների տեղափոխում: Հոդվածում նշվում է, որ ԻՊ-ին ենթակա տարածքներով գրեթե անխոչընդոտ անցնում են ջիհադի կողմնակիցներն ինչպես Թուրքիայի, այնպես էլ հակառակ ուղղությամբ, հայտնում է Die Presse-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---