20 նոյեմբերի 2002 - 22:45 AMT
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Լատվիայի սեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեն եւ Լատվիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը քննարկել են երկու երկրների համագործակցությանը եւ Եվրոպային ինտեգրվելուն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դեսպանը դրական է գնահատել եվրոպական կառույցներում Հայաստանի ընդգրկվելու գործում Լատվիայի աջակցությունը: Խոսնակը հետաքրքրվել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակով, մասնավորապես, նախագահի եւ խորհրդարանի կայանալիք ընտրություններով: Աշոտ Հովակիմյանը համոզվածություն է հայտնել, որ ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները չեն փոխվի: