5 դեկտեմբերի 2006 - 14:30 AMT
Թուրքիան հուսով է բեկում տեսնել ղարաբաղյան գործընթացում 2007 թվականին
Թուրքիան հուսով է, որ 2007 թվականը բեկումնային կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ռաֆետ Ակգյունայը` ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը: Նա ընդգծել է, որ վերջերս Վիեննայում կայացած Մինսկի խմբի համանախագահների ճեպազրույցի լույսի ներքո, Թուրքիան ոգեւորված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող եւ կատարելագործվող երկխոսությամբ: «Մենք ուրախ ենք հայտնելու մեր լավատեսությունը, թեեւ որոշ զգուշավորությամբ, որ քաղաքական լուծմամ հեռանկարներն այս հակամարտության պատմության մեջ երբեք այդքան մոտ չեն եղել: Մենք հուսով ենք, որ 2007 թվականը բեկումնային կդառնա»,-ասել է Ռ. Ակգյունայը, հաղորդում է «Թրենդը»: