Մերկել. Իրավիճակն աշխարհում կարող է Գերմանիայից առավել ակտիվ, գուցե նաև ռազմական, մասնակցություն պահանջել12 դեկտեմբերի 2015 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում իրավիճակն աշխարհում առավել ակտիվ գործողություններ կպահանջի Գերմանիայից արտաքին քաղաքականության ասպարեզում, իսկ, ծայրահեղ դեպքում` նաև ռազմական մասնակցություն: Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Բադիշե նոյեստե նահրիխտեն» թերթում հրապարակված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այս տարի մենք ստիպված եղանք հասկանալ, որ չենք կարող մի կողմ քաշվել Եվրոպայի շուրջ կատարվող իրադարձություններից»,-ասել է կանցլերը` նշելով հակամարտությունը Սիրիայում և պետականության փլուզումը Լիբիայում: «Մենք մեր վրա ենք զգում հետևանքները, ուստի ստիպված ենք լինելու առավել ակտիվ գործել, այդ թվում նաև Եվրամիության շեմին` քաղաքական ասպարեզում և տնտեսական համագործակցության միջոցով»,-ասել է Մերկելը: «Եթե մենք ուզում ենք մասնակցել հակամարտության խաղաղ հանգուցալուծման որոնումներին` մենք պետք է պատրաստ լինենք, գործել նաև ռազմական ճանապարհով, մեր գործընկերների հետ միասին, ինչպես դա հիմա արվում է ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի շրջանակում»,-ասել է Գերմանիայի վարչապետը: Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնել է գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը Սիրիայում: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով: Կանցլերը կրկին դեմ է արտահայտվել Գերմանիա մուտք գործող փախստականների քանակի սահմանափակմանը: «Իմ համար դա ազնվության և վստահության հարց է, եթե այսօր որպես կանցլեր վերին շեմ սահմանեմ, վաղը այդ շեմը չի հաջողվի պահպանել, ես չեմ կարողանա կատարել խոստումս և խնդիրները միայն կավելանան»,-ասել է նա: Միևնույն ժամանակ նա կողմ է արտահայտվել քվոտաների ընդունմանը ԵՄ-ում փախստականների հարցով, քանի որ դա եվրոպական պայմանավորվածություն կլինի, ոչ թե միակողմանի որոշում: Ընթացիկ տարում Գերմանիան արդեն մոտ 1 մլն փախստական է ընդունել: Գրեթե 1 միլիոն` 965 հազար մարդ Գերմանիայում ստացել է փախստականի կարգավիճակ կամ սպասում է կարգավիճակի հաստատման: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը` ներկայացնելով նոյեմբերի վերջի տվյալները: Սա նշանակում է, որ 2015-ի ավարտից 3 շաբաթ առաջ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 4 անգամ: Ամբողջ 2014-ի ընթացքում Եվրոպա է ներգաղթել 280 հազար մարդ: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Մինչդեռ Գերմանիայի արևելքում 30 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է փախստականների ավտոբուսի վրա` խոչընդոտելով նրա մուտքը տեղակայման վայր, մեկ մարդ վիրավորվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |