Միգրացիայի բնագավառում ՀՀ բարեփոխումները ներկայացվել են Բրյուսելում

Միգրացիայի բնագավառում ՀՀ  բարեփոխումները ներկայացվել են Բրյուսելում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շարժունակության շուրջ գործընկերության ՀՀ-ԵՄ բարձրաստիճան հանդիպումը, որր նպատակն էր քննարկել դեռևս 2011-ին Հայաստանի, Եվրամիության ու նրա անդամ տաս պետության միջև ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման գործընթացը:

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի նախարարությունների և ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչները, գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության, ԵՄ անդամ պետությունների և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է միգրացիայի բնագավառում Հայաստանում իրականացված բարեփոխումները, կարևորվեցին մարդկանց միջև շփումների շարունակական խրախուսումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի իրականացման առաջընթացն ու պայմանավորվել առավել համակարգված դարձնել ներգրավված կառույցների և կազմակերպությունների աշխատանքն, ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---