5 դեկտեմբերի 2006 - 16:13 AMT
Ս. Լավրովը կոչ է արել նուրբ վերաբերվել հակամարտությունների կարգավորման գոյություն ունեցող ձեւաչափերին
ԵԱՀԿ-ն դեռ շարունակում է օգտագործվել` որպես հարթակ, որտեղ կարելի է փորձել առաջ մղել հայտնի «սառեցված» հակամարտությունների վերաբերյալ միակողմանի քաղաքական մոտեցումները, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն դրանց ամուր կարգավորման իրական ջանքերի հետ: Այդ մասին հայտաարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նսիտին Բրյուսելում: Նրա խոսքերով, փորձը հաստատում է. նման գործողությունները միայն տանում են լարվածության եւ անվստահության աճի, ետ են գցում կարգավորումը: Պետք չէ փոխարինել կողմերի` իրենց պարտավորությունները կատարելու հասնելու անհրաժեշտությունը ինչ-որ պարզեցված գաղափարներով: «Մենք բոլորս պետք է ղեկավարվենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հիմնային սկզբունքներով: Դրանց թվում էՀելսինքիի Եզրափակիչ ակտի հարգանքը, հակամարտություններում հենց կողմերի համաձայնության հասնելը, կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշման հստակ հաշվի առնելը, ուժային տարբերակների անթույլատրելիությունը, նուրբ վերաբերմունքը բանակցային եւ խաղաղապահ ձեւաչափերի նկատմամբ, վստահության ամրապնդման միջոցների գերակայություն ու կողմերի միջեւ երկխոսության բարելավում ենթադրող կարգավորման փուլայնությունը, հոգատարությունն այն մասին, որպեսզի հակամարտության գոտում հայտնված մարդիկ իրենց մեկուսացած չզգան»,- նշել է Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: