20 նոյեմբերի 2002 - 22:44 AMT
ԻՍՊԱՆԻԱՆ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Իսպանիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի, ինչպես նաեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի հանդեպ եւ դիտում է ՀՀ-ն որպես եվրոպական ընտանիքի մաս: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ Եվրոպայի գլխավոր վարչության տնօրեն Ռիկարդո Դիեզ-Հոխլայտները` ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են հայ-իսպանական հարաբերություններին, Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացներին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը: