No Smoking Orchestra-ի ու Կուստուրիցայի համերգը Երևանում՝ դեկտեմբերի 25-ին

No Smoking Orchestra-ի ու Կուստուրիցայի համերգը Երևանում՝ դեկտեմբերի 25-ին

PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խումբը դեկտեմբերի 25-ին ելույթ կունենան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կուստուրիցան The No Smoking Orchestra-ի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ խմբի հետ համերգով հանդես կգա Երևանում:

Կազմակերպիչները «Մեցցո Պրոդաքըշն»-ն ու «Ալմազյան Պրոդաքըշնն» են՝ AnMart Production-ի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Էմիր Կուստուրիցան հարավսլավացի և սերբ կինոռեժիսոր է, Եվրոպայի խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր, որը Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու» էարժանացել, Պատվավոր լեգիոնի շքանշանակիր է, Սերբիայի Հանրապետության գիտությունների և արվեստի ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Սերբ կինոռեժիսորը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են ինչպես քաղաքական դիրքով, այնպես էլ մշակույթով և պատմությամբ: Երկու ազգն էլ ցեղասպանություն են տեսել, իսկ երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան իր հերթին որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով. «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մասին»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---