ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (130 արկ), 82 (13 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 14-ի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության.

«Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում է պայթեցված թաքստոց: Ես հարց ունեմ. ո՞րտեղից են վերցրել երեք զինվորի մասին թիվը: Մեր պաշտպանության նախարարությունը չի հասկանում, որ անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը… Պետք է խոսել ՓԱՍՏԵՐՈՎ, ոչ թե ենթադրություններով (Bozqurd Sonuna Qədər Türk)»:

Դեկտեմբերի 12-ին և 13-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (33 արկ), 82 (53 արկ), 120 (10 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (26 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---