Գյումրիի ռուսական ռազմաբազայում «Օրլան-10» անօդաչուներ են յուրացվում

Գյումրիի ռուսական ռազմաբազայում «Օրլան-10» անօդաչուներ են յուրացվում

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսել են յուրացնել 2015-ի հոկտեմբերին ստացված՝ հայրենական արտադրության «Օրլան-10» արդիական համալիրը:

Այդ համալիրով հնարավոր կդառնա դիտարկել տարածական և տեղային օբյեկտները բարձրլեռնային տեղանքում՝ օժանդակելով հետախուզական ստորաբաժանումներին, ինչպես նաև ապահովել ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքները, փոխանցում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Զորամիավորումում «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» արդիական համալիրների կիրառմամբ 5 անգամ մեծացել է Հայաստանում բարձրլեռնային տեղանքում հետախուզական և հատուկ ստորաբաժանումների համար իրականացվելիք խնդիրների ծավալը:

Նշվում է, որ ընթացիկ ձմեռային ուսումնաշրջանում «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն բոլոր տիպերի անօդաչու թռչող սարքերը՝ «հետախուզման, ցամաքային թիրախների հայտնաբերման, ճանաչման և ուղեկցման համար»:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:

Կարդացեք նաև՝ ՀՀ ռուսական ռազմակայանը համալրվել է նոր ուղղաթիռներով, այդ թվում` հարվածային

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---