Կոմիտասի մասին «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան՝ դեկտեմբերի 25-ին

Կոմիտասի մասին «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան՝ դեկտեմբերի 25-ին

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին տեղեկացրել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյանը:

Նա հավելել է, որ այժմ արվում են վերջնական ճշգրտումները, մակագրերն ու ենթագրերը, գրում է Panorama.am-ը:

«Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: նա կենտրոնացած է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին 2014-ի աշնանը: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի երաժշտության հեղինակն է Վաչե Շարաֆյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---