Հայաստանում «խոզի» գրիպի 3 դեպք է արձանագրվել

Հայաստանում «խոզի» գրիպի 3 դեպք է արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում արձանագրվել է «խոզի» գրիպի 3 դեպք, «Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, որոնք հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», - ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նախարարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով` «խոզի» գրիպն այլևս մահացու հիվանդություն չէ, չկա նաև համավարակության վտանգ»։ «Մարդու օրգանիզմն արդեն սկսել է հակամարմիններ արտադրել», հավելել է նա։ Նա նաև նշել է, որ գրիպի ցանկացած տարատեսակ պոտենցիալ վտանգավոր է։

Վերջին տվյալներով` աշխարհում գրիպով հիվանդացած 2,3 մլն մարդկանցից 500 հազարը մահացել է։

«Խոզի» գրիպը (անգլ. Swine influenza) գրիպի վիրուսի շտամերի կողմից հարուցվող հիվանդության պայմանական անվանումն է, որը տարածվում է մարդկանց և կենդանիների շրջանում։ Այդ շտամերը հայտնի են «խոզի գրիպի վիրուս» անվանումով։ «Խոզի» գրիպը տարածված է տնային խոզերի շրջանում ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Կանդայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Քենիայում, Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում։ Վիրուսը կարող է տարածվել նաև մարդկանց, թռչունների շրջանում։ Այդ գործընթացի ժամանակ վիրուսը ենթարկվում է մուտացիայի։

Մինչդեռ վերջին օրերին հայտնի դարձավ, որ վերջին ամսվա ընթացքում Իրանում «խոզի» գրիպի համաճարակի պատճառով 42 մարդ է մահացել: Մահացության հիմնական դեպքերը գրանցվել են հարավ-արևելյան Կերման գավառում, ասել է Իրանի առողջապահության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմին, հայտնել է tsn.ua-ն: Անցյալ տարի այդ համաճարակից Իրանում 90 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---