Ցմահ դատապարտյալները կրկին հացադուլ են անում. Պահանջը՝ գործերի վերանայում

Ցմահ դատապարտյալները կրկին հացադուլ են անում. Պահանջը՝ գործերի վերանայում

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 28 ցմահ դատապարտյալ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերը վերանայելու պահանջով: Այդ մասին տեղեկացրել է ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

«Հացադուլ հայտարարած դատապարտյալները առանձնացվել են», - փոխանցել է Ղլեչյանը, գրում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալ հոկտեմբերի 16-ին դադարեցրել են հացադուլը: Նրանք պահանջում էին գործերի վերանայում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին:

Քրմոյանն և Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---