ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակը

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակը

PanARMENIAN.Net - Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ ) հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։

Այս ցուցակում ընդգրկված են 4.496 անհայտ կորած անձանց անունները, որոնք գրանցվել են Երևանուն և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝առաքելության կողմից։

Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելովև հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորածանձանց գործերը։

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելուէ հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992-ից ի վեր, և հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագրերը հստակեցնելու հարցը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---