2004-ից ի վեր ՀՀ-ում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014-ին16 դեկտեմբերի 2015 - 11:08 AMT PanARMENIAN.Net - 2014-ին 2013-ի համեմատ ավելացել են և ամուսնությունների, և ամուսնալուծությունների թիվը: Ազգային Վիճակագրական ծառայությունը հրապարակվել է «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2015թ.»-ն: Ըստ դրանում հրապարակված տվյալների, Հայաստանում 2013-ին գրանցվել է 18.363 ամուսնություն, իսկ 2014-ին՝ 18.912 (1000 բնակչի հաշվով՝ 6.3): 2013-ին ամուսնալուծությունները կազմել են 3.756, իսկ 2014-ին՝ 4.496 (1000 բնակչի հաշվով՝ 5.1): 2004-ից ի վեր ամուսնալուծությունների ամենամեծ թիվը գրանցվել է 2014-ին, համեմատության համար՝ 2004-ին գրանցվել է ամուսնալուծության 1.968 ակտ, 2008-ին՝ 3.031, 2012-ին՝ 3.250, 2013-ին՝ 3.756: Մայրաքաղաք Երևանում 2014-ին՝ 2013-ի համեմատ ամուսնությունների թիվը զգալիորեն նվազել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել: Այսպես, 2013-ին Երևանում գրանցվել է ամուսնության 7.007 ակտ, 2014-ին՝ 6.886 (1000 բնակչի հաշվով՝ 6.4, 2014-ի 6.6-ի փոխարեն): 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 1.642 ակտ, 2014-ին՝ 1.683 (1000 բնակչի հաշվով՝ 1.6, նախորդ տարվա 1.5-ի փոխարեն): 1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Լոռիում՝ 2.8, առավել ցածր՝ Գեղարքունիքում, 0.7: 1000 բնակչի հաշվով ամուսնությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռիում՝ 7 և Կոտայքում՝ 7: Ամուսնությունների առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Տավուշում՝ 5: Ամուսնության ընդհանուր գործակիցը որոշվում է գրանցված ամուսնությունների քանակի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերությամբ: Հաշվարկվում է 1.000 բնակչի հաշվով: Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը որոշվում է գրանցված ամուսնալուծությունների քանակի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերությամբ: Հաշվարկվում է 1.000 բնակչի հաշվով: Նշվում է, որ Հայաստանում կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքն առաջին երեխայի ծննդյան և ծննդյան ժամանակ: Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝ երկրորդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |