Փարիզում ձերբակալվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի գողության համար կասկածվող անձինք

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ձերբակալվել են երկու անձինք, ովքեր կասկածվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը գողանալու մեջ: Ձերբակալվածները, ըստ քննիչների, ենթադրաբար գողացել են 300-֊կիլոգրամանոց բրոնզե արձանը, որի վրա պատկերված էր հայկական այբուբենը, իսկ այնուհետեւ հալեցրել են այն` որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով: 26 եւ 29 տարեկան երկու կասկածյալները բռնվել են Փարիզի Իսի֊-լը֊-Մուլինո արվարձանում` պղնձե խողովակներ գողանալուց հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Քննիչները չեն հավատում, որ գողության դրդապատճառները քաղաքական են: Գողությունը կատարվել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունելուց երկու օր հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---