ԵՄ ներկայացուցիչ. Միության բոլոր անդամները համաձայն են երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

ԵՄ ներկայացուցիչ. Միության բոլոր անդամները համաձայն են երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր անդամ երկրները համամիտ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ևս կես տարով երկարացնելու անհրաժեշտության հարցում, այն չի քննարկվելու ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Ես քննարկում չեմ ակնկալում: Ինչու եմ այդպես ասում, թեև կարող եմ սխալվել, որովհետև հիմնվում եմ ներկայացուցիչների միջև բանակցությունների վրա»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել անունը:

Նա նշել է, որ «բոլոր անդամ երկրները վստահ են, որ մարտ ամսվա եզրակացությունները, որոնք պարզ կապ են ենթադրում Մինսկի համաձայնությունների իրականացման և պատժամիջոցների երկարացման միջև, նախկինի պես գործում են»: «Դա նշանակում է, որ անդամ 28 երկիրը կողմ է պատժամիջոցների երկարացմանն առաջիկա 6 ամսվա համար»,-հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ «պատվիրակություններից մեկը բարձրացրել է այդ հարցը, որն արտացոլվել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի նամակում: Այս հարցում մենք փոխհամաձայնություն ունենք, որը կարտահայտվի օրենսդրական գործընթացում, դեկտեմբերի 17-ի օրվա երկրորդ կեսին: Կարծում եմ, որ Coreper նիստը կանցնի դեկտեմբերի 17-ին գագաթնաժողովից հետո»,-ասել է պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2016-ի հունվարի վերջում: Սահմանափակող միջոցների երկարացման համար հարկավոր է ԵՄ բոլոր 28 պետությունների համաձայնությունը: Ռուսաստանը բազմիցս է հերքել իր մասնակցությունը Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված հակամարտությանը:

Հոկտեմբերի սկզբին Եվրամիությունը մասնակիորեն մեղմացրեց Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: պատժամիջոցների Եվրամիության ցանկից հանվել են հրթիռային վառելիքի բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են եվրոպական տիեզերական առաքելությունների իրականացման, ինչպես նաև եվրոպական երկրներում արբանյակների գործարկման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---