Հուշարձանագետ Կարապետյանը` Վրաստանի համար անցանկալի մարդկանց ցուցակում16 դեկտեմբերի 2015 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի մարդկանց ցուցակում. հոկտեմբերի 18-ին նրան արգելել են անցնել Սադախլուի անցակետը: Այս մասին դեկտեմբերիր 16-ին լրագրողներին հայտնել է Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 18-ին իր մասնագետների խմբով իրականացրել է հերթական ճամփորդությունը դեպի Վրաստան, որը նպատակ ուներ շարունակել ուսումնասիրել վիրահայերի հսկայածավալ մշակութային ժառանգությունը: «2011-ի ԵԽ հովանավորած ծրագրի շրջանակում հայ եւ վրացի մասնագետները պետք է ուսումնասիրեին երկու երկրի սահմանամերձ բնակավայրերի հուշարձանները: Առաջին անգամ էի հարաբերվում վրացական կողմի հետ եւ հուսով էի, որ գործակցությունը շարունակական կլինի: Սակայն ծրագրից հետո, երբ այցելում էի Վրաստան, ամեն անգամ 15-20 րոպեով իմ սահման հատելը ձգձգվում էր: Անձնագիրս տալիս էին եւ մուտքը արտոնում էին, բայց խառնվում էին իրար, ինչ որ զանգեր էին անում իրար եւ այլն: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ անսպասելին: Խումբն անցնում էր, ես վերջում էի կանգնած, որովհետեւ գիտեի, որ անցնելս ձգձգվելու է: Մաքսատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ եւ ասաց, որ ես չեմ կարող անցնել: Իսկ երբ հարցրեցի, թե ինչն է պատճառը, ասաց, որ չգիտի՝ չի կարող ասել»,-պատմել է Կարապետյանը, մեջբերում է Aravot.am-ը: Նա ասել է, որ համապատասխան նամակ է հղել Հայաստանում Վրաստանի դեսպանին, սակայն մինչ օրս պատասխան չկա. «Նաեւ Մշակույթի նախարարի հետ եմ հանդիպել եւ ներկայացրել կատարվածը, նամակ եմ գրել արտգործնախարարությանը, որտեղից պատասխանեցին՝ «Շատ կարեւորում ենք Ձեր աշխատանքը»: Մշակույթի նախարարն էլ Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել եւ հարցը ներկայացրել: Ասել է, որ Սարգսյանը կարեւորել է խնդիրը եւ ցանկանում է նախագահին ներկայացրել: Չեմ կարծում եւ հույս էլ չունեմ, որ կարգավիճակս կփոխվի: Ես Վրաստանի որեւէ կարգ եւ օրենք չեմ խախտել, վստահ եմ՝ գործունեությունս է պատճառը, որ դարձել եմ այդ երկրի համար անցանկալի մարդ»: Հուշարձանագետի խոսքով՝ վրացական կողմի հետ խնդիրը ծագում է 1995-ից, երբ նա հրատարակություններով ներկայացրել է Վրաստանի հայկական հուշարձանները, հայկական գյուղերի պատմությունը, Թիֆլիսի հայ քաղաքագլուխներին: Վրաստանին դուր չի եկել այն փաստը, որ Կարապետյանը փաստերով ներկայացրել է Թբիլիսիի տասնյակ հայկական եկեղեցիների ձեւափոխությունները. «Վրացիները քանդել են մկրտարանները եւ այդ եկեղեցիները օծվել են վրացական ծեսով: Որմնանկարները քերում են եւ օծում վրացական սրբերից մեկի անունով: Այսպես, մենք անվերադարձ կորցրել ենք մեր հուշարձանները: Մտածեցի հրատարակել մի գիրք, որպեսզի վրացական կողմի հանցանքը աննկատ չմնա: 1998-ին հրատարակեցի «Վրաստանի պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» գիրքը, որում ներկայացվում են եկեղեցիների ձեւափոխությունները: Լուսանկարների միջոցով կարելի է համոզվել, ինչպես են դրանք ձեւափոխվել, անգամ հայերեն տառերն են քերել»: Կարապետյանը նշել է, որ 1995-ին էլ հրատարակել է քարտեզ-ուղեցույց, որը ներկայացնում է Վրաստանի 650 հայկական եկեղեցու ցանկը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |