ԵՄ-ն €30 մլն կտրամադրի հայաստանյան բարեփոխումներին

ԵՄ-ն €30 մլն կտրամադրի հայաստանյան բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանում նախատեսված բարեփոխումների իրականացմանը 30 մլն եվրո հատկացնելու ծրագիրը:

Հանձնաժողովի մամլո հաղորդագրության համաձայն, ծրագիրը նախատեսում է ֆինանսական վարչարարության և աշխատուժի որակի բարելավում ու , քաղաքացիական հատվածին օժանդակություն:

15 մլն եվրո կհատկացվի «Ավելի բարձ որակավորում ավելի լավ աշխատանքի համար», 10 մլն եվրո՝ «Հանրային ֆինանսական քաղաքացիության»՝ ֆինանսական հոսքերի թափանցիկության բարձրացման ու կոռուպցիոն ռիսկերի նվազման նպատակով իրականացվող ծրագրի, ևս 5 մլն եվրո՝ ժողովրդավարությանն աջակցող հանրային հատվածում գործող հասարակական կազմակերպություններին:

Դեկտեմբերի 15-ին Հայաստանում մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիր: Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը առաջիկա երեք տարիների ընթացքում կօգնի բացահայտել օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ներուժը: Նախագիծը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից:

Դեկտեմբերի 15-ին Հայաստանը նաև ստորագրեց 2014 թվականին հաստատված 34 մլն եվրոյի աջակցման ծրագրի շրջանակներում 12 մլն եվրո ծավալով մարդու իրավունքների և 7 մլն եվրո մասնավոր հատվածին աջակցման ծրագրերի ֆինանսավորման համաձայնագրերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---