Նախարար. ՀՀ-ում խոզի գրիպի բռնկման վտանգ չկա16 դեկտեմբերի 2015 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերից մինչ այսօր գրանցվել է խոզի գրիպի 3 դեպք. վարակվել են երկու երեխա և մեկ հղի: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ բռնկման վտանգ չկա, և երեք դեպքերն էլ ընթանում են թեթև տարբերակով: «Այս պահին բռնկման վտանգ չկա, չունենք նման տվյալներ. առաջնահերթ գրանցվում է բռնկում, հետո նոր՝ համաճարակ: Այս պահին բռնկման միտում չունենք»,-ասել է առողջապահության նախարարը, մեջբերում է Tert.am-ը: Նա նշել է նաև, որ Հայաստանում պատվաստումներ արվում են. «Ամեն տարի ծրագիրը հագենում է նոր պատվաստանյութերով, որը տարեցտարի նվազեցնում է հիվանդացությունը»: Դեկտեմբերի 15-ին առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է«խոզի» գրիպի 3 դեպք, «Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, որոնք հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», - ասել է նա: Նախարարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով` «խոզի» գրիպն այլևս մահացու հիվանդություն չէ, չկա նաև համավարակության վտանգ»։ «Մարդու օրգանիզմն արդեն սկսել է հակամարմիններ արտադրել», հավելել է նա։ Նա նաև նշել է, որ գրիպի ցանկացած տարատեսակ պոտենցիալ վտանգավոր է։ Մինչդեռ վերջին օրերին հայտնի դարձավ, որ վերջին ամսվա ընթացքում Իրանում «խոզի» գրիպի համաճարակի պատճառով 42 մարդ է մահացել: Մահացության հիմնական դեպքերը գրանցվել են հարավ-արևելյան Կերման գավառում, ասել է Իրանի առողջապահության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմին, հայտնել է tsn.ua-ն: Անցյալ տարի այդ համաճարակից Իրանում 90 մարդ է մահացել: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |