WOD-ը ՄԱԿ-ին կոչ է արել քննել Թուրքիայի և ԻՊ-ի գործակցության հարցը

WOD-ը ՄԱԿ-ին կոչ է արել քննել Թուրքիայի և ԻՊ-ի գործակցության հարցը

PanARMENIAN.Net - Կայուն զարգացման համաշխարհային կազմակերպությունը (WOD) ՄԱԿ-ին խնդրում է քննել Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր գործակցության հարցը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղած WOD-ի նամակումասված է. Պետությունների ու ահաբեկչական խմբավորումների միջև չի կարող որևէ գործակցություն լինել, սակայն ԻՊ-ը դեռ միջոցներ է ստանում նավթի ու այլ ռեսուրսների վաճառքից և այդ գումարներով զենք է գնում, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

«Դա տեղի է ունենում աջակցության, հնարավոր գործակցության կամ Թուրքիայի կառավարության անգործության հետևանքով, ինչը ևս միջազգային ահաբեկչությանը նպաստել է նշանակում։ Միջոցները, որոնք ձեռք են բերվել սիրիացի ժողովրդին հարստահարելու միջոցով, գնում են ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմանն ու նպաստում են աշխարհում դրա ավերիչ ազդեցությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, WOD-ը միջազգային հանրությանը խնդրում է ուշադրություն դարձնել թուրքական բանակի՝ Իրաք ներխուժման փաստին ու նախազգուշացնում է, որ դա կարող է հետագայում հանգեցնել տարածաշրջանում ռազմական խոր ճգնաժամի։

Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է:

Լուսանկարներն արված են տիեզերական հետախուզության միջոցներով, ըստ այդմ՝ բենզատարները հատել են թուրք-սիրիական սահմանը և ապօրինի նավթով ուղղվում են Թուրքիա: Հայտնի է, որ այդ նավթի մի մասը ուղարկվել է վերամշակման Թուրքիայի սահմաններից դուրս և այժմ վաճառվում է ներքին շուկայում:

ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---