Պուտին. Թուրքիայի գործող իշխանությունների հետ «բարդ է և նույնիսկ հնարավոր չէ պայմանավորվել»

Պուտին. Թուրքիայի գործող իշխանությունների հետ «բարդ է և նույնիսկ հնարավոր չէ պայմանավորվել»

PanARMENIAN.Net - Անկարան թշնամական գործողության դիմեց, խոցելով Սու-24-ը, իսկ հետո սկսեց ՆԱՏՕ-ի հետևում թաքնվել` բացատրություններ տալու փոխարեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ավանդական մամուլի ասուլիսի ընթացքում` անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին:

Պուտինը նշել է նաև, որ Մոսկվան պատրաստ էր համագործակցել Թուրքիայի հետ վերջինիս համար շատ զգայուն հարցերում, Անկարան կարող էր քննարկել իր շահերը Սիրիայի հետ սահմանին գործակցության առկա կանալներով, հայտնում է Gazeta.ru-ն:

Պուտինն ասել է, որ Անկարան առաջարկում էր Մոսկվային գաղափարներ, որոնք չնե տեղավորվում միջազգային իրավունքի մեջ` թուրքական կողմի համար զգայուն հարցերում: Սակայն, ըստ Պուտինի, գործող թուրքական ղեկավարության հետ բարդ է և նույնիսկ հնարավոր չէ պայմանավորվել, ՌԴ-ն նրանց կողմից հարաբերությունները կարգավորելու փորձեր դեռ չի տեսնում:

Պուտինը հավելել է, որ քաղաքական մակարդակով պայմանավորվելու հեռանկար չի տեսնում, իսկ հումանիտար ոլորտում` այո:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---