ՌԴ նախագահ. «Թուրքական հոսքը» կիրագործվի միայն Բրյուսելի գրավոր երաշխիքների առկայության դեպքում

ՌԴ նախագահ. «Թուրքական հոսքը» կիրագործվի միայն Բրյուսելի գրավոր երաշխիքների առկայության դեպքում

PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կիրականացվի, եթե Թուրքիան ներկայացնի Բրյուսելի երաշխիքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն:

«Մեզ հարկավոր է, որ Եվրահանձնաժողովը գրավոր երաշխիքներ տրամադրի, որ բոլոր երթուղիները, այդ թվում նաև Թուրքիայի տարածքով հնարավոր երթուղին, ոչ միայն իրագործելի է, այլ նաև գերակա և կստանա Եվրահանձնաժողովի աջակցությունը: Այ եթե թուրք գործընկերներն այդպիսի թուղթ ներկայացնեն «Գազպրոմին» Բրյուսելից, մենք առաջ կշարժվենք: Բայց հիմա, ցավոք, դեռ նման բան չկա»,-ասել է Պուտինը:

«Թուրքական հոսք» գազատարը կոչված է ռուսական գազը հասցնել Եվրոպա, սակայն նախագիծը սառեցվել էր նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից առաջ: Նախագիծը հարցականի տակ հայտնվեց նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից և դրան հաջորդած ՌԴ պատժամիջոցների լույսի ներքո:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չէր բացառել, որ «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի նախագծերը ևս կարող են հայտնվել պատժամիջոցների ցանկում: Մինչդեռ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցությունների կասեցման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---