ԻՊ-ն հարվածել է Իրաքի թուրքական ռազմաճամբարին

ԻՊ-ն  հարվածել է Իրաքի թուրքական ռազմաճամբարին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են գործել Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու գտնվող Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաճամբարի վրա: ԻՊ-ի զինյալները թուրքակական զորամասին հարվածել են Katyusha տեսակի հրթիռներով:

Նշվում է, որ թուրքական ռազմաճամբարի հրետանային ստորաբաժանումը պատասխան կրակ է բացել ահաբեկիչների ուղղությամբ, թուրքական Doğan լրատվական գործակալությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հարվածների հետևանքով 4 թուրք զինվորական է վիրավորվել, որոնք ուղղաթիռով տեղափոխվել են Թուրքիա:

Հաղորդվում է նաև, որ ԻՊ-ի զինյալները թուրքական ճամբարին հարվածները հասցվել են Բաշիքայում գտնվող քրդական զորամասերից մեկի վրա կատարված հարձակման ընթացքում:

օրեր առաջ թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին Իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:

Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` փեշմերգայի, զորաջոկատները մարզելու նպատակով արդեն 2 տարի Բաշիքայում գտնվող որոշակի քանակով թուրք զինվորականների թվի կտրուկ ավելացումը, ըստ Անկարայի, «ԻՊ»-ի խմբավորման դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակ ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---