ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ Ագոjի խմբի անդամները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի Գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Մ. Սորինասը տեղեկացրեց, որ Հայաստանի պարտավորությունների հարցով Վեհաժողովի զեկուցողները պատրաստել են Հայաստանի պարտավորությունների կատարման մասին հերթական զեկույցը, որի առաջին քննարկումը Մոնիտորինգի հանձնաժողովում նախատեսված է դեկտեմբերի 13-ին, իսկ ընդունումը` 2007թ. հունվարյան նստաշրջանում: Վեհաժողովի Գլխավոր քարտուղարը հայտնեց, որ զեկուցողները բազմաթիվ դրական տեղաշարժեր են արձանագրել պարտավորությունների կատարման գործընթացում: Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռության ամրապնդման, Սահմանադրական դատարան դիմողների շրջանակի ընդլայնման, դատական համակարգի, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնման, վարչական կալանքի վերացման բնագավառներում: Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների կատարմանը հետեւող խմբի անդամների հետ (Ագոյի խումբ):



Հանդիպման ընթացքում մոնիտորինգային խմբի անդամների խնդրանքով, ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ԼՂ սահմանադրական հանրաքվեին, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերին: Ագոյի խմբի անդամները նախարարի ուշադրությունը հրավիրեցին ընտրությունների հետ կապված հարցերի, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ ընտրացուցակների շտկման անհրաժեշտության վրա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---