ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում: Սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-ից 22:00-ն:

Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել իր բաժանորդներին և ապահովել բաժանորդի բարձրակարգ սպասարկում: Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 86:

Բացման արարողությունից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես փորձում է հասանելի լինել իր բաժանորդներին՝ որտեղ էլ նրանք գտնվեն: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ապրանքատեսակները և ծառայություններն առավելագույնս հասանելի լինեն բաժանորդներին՝ ամենանպատակահարմար վայրերում: Երևանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնը համալրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների լայն ցանցը: Մենք մշտապես հավատարիմ ենք բաժանորդների սպասարկման լավագույն որակ և առաջնակարգ ապրանքատեսակներ ու ծառայություններ ապահովելու ռազմավարությանը», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Բաժանորդները հնարավորություն ունեն այցելելու նորաբաց սպասարկման կենտրոն ցանկացած օր և օգտվելու ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց՝ ձեռք բերել կանխավճարային և հետվճարային փաթեթներ, այդ թվում՝ ներառված խոսելաժամանակ և ինտերնետ տրամադրող սակագնային պլաններ, մոդեմի միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովող սակագնային պլաններ, 3G/4G Wi-Fi երթուղիչներ, շարժական հաղորդակցության սարքեր, վերալիցքավորման քարտեր, ակտիվացնել միջազգային ռոումինգը, կատարել վճարում, ստանալ մանրամասն հաշիվ, ընտրել հեռախոսահամար, ձեռք բերել կորպորատիվ փաթեթ, ինչպես նաև խորհրդատվություն և աջակցություն ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---