ՀԱԿ. Հանրաքվեի արդյունքները չեղյալ ճանաչելու փաթեթը ներկայացվելու է միջազգային կառույցներին

ՀԱԿ. Հանրաքվեի արդյունքները չեղյալ ճանաչելու  փաթեթը ներկայացվելու է միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրես»-ին չի հաջողվել հավաքել սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունները: Միաժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ հավաքված 19 ստորագրությունը վկայում է հանրաքվեի արդյունքները կեղծված համարող նույն թվով պատգամավորների առկայության մասին, ինչը ՀՀ խորհրդարանի պատկերի համար բավական դրական արդյունք է:

Հարցին, թե ՍԴ դիմում չներկայացնելուց հետո ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը, Մանուկյանը պատասխանել է, որ իրենք ունեն ընտրախախտումների վերաբերյալ մի մեծ փաթեթ, որը հրապարակելու են ու ներկայացնելու են Հայաստանում գործող միջազգային կառույցներին, դեսպանություններին:

Հարցին՝ ի՞նչ են ակնկալում միջազգային կառույցներին, դեսպանություններին փաթեթը ներկայացնելով, Մանուկյանը պատասխանել է. «Ուզում ենք, որ իրենք իրենց համար բացահայտեն, թե ում հետ գործ ունեն, ովքեր են ընտրակեղծարարները, ինչ մեթոդներ են կիրառել», մեջբերում է Tert.am-ը:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը դեկտեմբերի 15-ին որոշում է ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող թին այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---