Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջազգային միջոցառումը

Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջազգային միջոցառումը

PanARMENIAN.Net - «Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: «Ծրագրավորման ժամը» համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:

Միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցների գրանցումն ավարտվել է դեկտեմբերի 13-ին:

Հայաստանում «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում է երկրորդ անգամ։ Անցյալ տարի միջոցառումը համախմբել էր ավելի քան 150 մասնակցի՝ ՀՀ տարբեր դպրոցներից: Հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է: Այս տարի միջոցառմանը գրանցվել է 250-ից ավելի մասնակից Հայաստանի տարբեր դպրոցներից:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց, որ «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: «2014-ին անցկացված առաջին «Hour of Code»-ը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունները համախմբում և ոգևորում են բազմաթիվ պատանիների», - ասաց նա:

Իր հերթին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը շեշտեց, որ տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա, այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», - նշեց Վարդանյանը:

Այս տարի, բացի ծրագրի ավանդական մասից, սպասվում է նաև ռոբոտների ցուցադրություն: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---