Թուրքիա-Եմ բանակցությունները կարող են հետաձգվել ամենաքիչը մեկ տարով

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկում է խստացնել ԵՄ դիրքորոշումը Թուրքիայի հետ բանակցություններում եւ առաջարկում է դադարեցնել անդամակացության վերաբերյալ բանակցությունները ամենաքիչը մեկ տարով: Նա հրաժարվել է Եվրահանձնաժողովին արած իր առաջարկից Թուրքիային ուլտիմատում ներկայացնելու վերաբերյալ, սակայն առաջվա պես խիստ է վերաբերվում այդ երկրին: Եվրամիությունը Թուրքիայից` կազմակերպություն մտնելու թեկնածուից, պահանջում է ճանաչել Կիպրոսի հունական պետությունը: Քանի որ Անկարան այդպես էլ չի կատարել այդ պահանջը, Եվրամիությունը փորձում է Թուրքիայի վրա ազդելու լծակներ գտնել, ում հետ բանակցային գործընթացը բացվել էր 2005 թվականի հոկտեմբերին:



Անգելա Մերկելը նոր առաջարկով հանդես է եկել դեկտեմբերի 5-ին գերմանական քաղաք Մետլախում «Վեյմարի եռյակի» շրջանակներում հանդիպումից հետո: Բանակցություններին ավանդաբար մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի ղեկավարները: ԳԴՀ կանցլերի առաջարկի էությունը կայանում է նրանում, որպեսզի հետաձգվի Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը եւ ընդունվի այն` թեկնածուի կողմից անդամակցության չափանիշերի կատարման վերաբերյալ Եվրահանձնախմբի նոր զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացնելու ժամանակային շրջանակները, նշանակում է նաեւ բանակցությունների շարունակության վերաբերյալ որոշումը Անգելա Մերկաելը նշել է Թուրքիայի 2007 թվականի ընտրություններով եւ Եվրախորհրդարանի 2009 թվականի գարնանային ընտրություններով: ԳԴՀ կանցլերի առաջարկը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, դեմ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերը եւ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին:



Թուրքիայի խնդիրը Եվրամիության արտգործնածխարարների քննարկումների առարկա է դառնալու դեկտեմբերի 11-ի խորհրդակցությանը: Եթե որոշում չընդունվի այդ մակարդակով, դրա որոնմամբ կզբաղվեն ԵՄ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարները ԵՄ հերթկան գագաթնաժողովին մի քանի օր անց, հայտնում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---